«Ռոսսելխոզնադզորը» Թուրքիայից եկած մրգերում և լոլիկում վիրուսներ է հայտնաբերել

54

«Ռոսսելխոզնադզոր»-ը Թուրքիայից մատակարարվող մրգերի մեջ Moniliniafructicola վիրուս է հայտնաբերել: Այս մասին ասված է այսօր գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Ռոսսելխոզնադզոր»-ը նախօրեին տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ էր վարել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության սննդի և վերահսկողության գլխավոր տնօրինության հետ:

Բացի դրանից, ռուսական գերատեսչությունը հավելել է, որ երկիր բուսական արտադրանք ներմուծելիս մշտադիտարկման արդյունքներից հետո Ռոսսելխոզնադզորը ընթացիկ տարում հայտնաբերել է թունաքիմիկատների և ագրոքիմիկատների մնացորդային քանակի հիգիենիկ չափանիշների գերազանցման 79 դեպք: