Նիկոլ Փաշինյանից ստանում ենք դրական մեսիջներ. Էրդողան

72

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստանում են դրական մեսիջներ։

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը մենք անվանում էինք «հինգի պլատֆորմ» կամ «վեցի պլատֆորմ»։ Այս կապակցությամբ ներկայումս մենք դրական մեսիջներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այս դրական մեսիջների հետ մեկտեղ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք այս հարցում»։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում։

Ավելին, նա նշել է, որ Իգդիրից դեպի Նախիջեւան կկառուցվի ավտոճանապարհ եւ երկաթուղի։

Լրագրողների հետ ունեցած զրույցում Էրդողանն ընդգծել է, թե երկաթգծի կառուցումը դեպի Նախիջեւան կլինի շատ կարեւոր քայլ։

Աղբյուր` Փաստինֆո