«ՀԱՊԿ-ում գործող ավանդույթի համաձայն, ռոտացիոն կարգով այդ կազմակերպության նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը». Էդգար Ղազարյան

57

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԱՊԿ-ում գործող ավանդույթի համաձայն, ռոտացիոն կարգով այդ կազմակերպության նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։ Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը պետք է լինի Երևանում։

Եթե մինչ այդ պահը Հայաստանում իշխանության փոփոխություն չլինի, ապա, հաշվի առնելով պատմական նախադեպերը, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի Երևանում չի դիմավորի, այլ դա կանեն արարողակարգի աշխատակիցները, ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդի նիստերին չեն մասնակցի՝ ավտոմեքենաների անսարքության պատճառով, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի առջև սխալմամբ կտեղադրվի Ադրբեջանի դրոշը»։