Կեցցե խաբեբայությունը, ձեր ուժը միայն կարող է պատել 5 լիտր օճառի գնման դեպքում․ Սոֆյա Հովսեփյան

107

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բագրատաշենի մաքսատնից անցնելուց , վարորդներից մեկի մեքենայում եղել է մեկ տարրա հեղուկ օճառի, մեկ արեւածաղկի ձեթ և լվացքի փոշի …

Մաքսատան աշխատակիցը պահանջել է նետել աղբարկղի մեջ, քանի որ թուրքական է եղել և իր ներկայացմամբ արգելված է …

Առաջին հայացքից ուրախալի կլիներ պատմությունը , եթե այդ նույն ժամանակ անցակետով անցնելուց չլիներ երեք թուրքական բեռնատար, որն էլ հիմք է դարձել քաղաքացու և աշխատակցի բանավեճի և արդյունքում առաջարկել են .«աղմուկ մի արա, գնա»:

Պատմությունը լսելուց հետո մտքումս էր մնացել և այսօր Էլ -Սի-Վայ-Կի-կի խանութի կողքից անցնելուց հատուկ հետ մի քանի ապրանքներ նայեցի ու բոլորը թուրքական էին (Մի ժամանակ խաբում էին , որ չինական է) և ամենակարևորն այն է , որ նոր տեսականին էր …

Չէ , էս ամենում մի բան է տհաճ , որ խաբում են …

Այ մարդիկ , չեք կարող կանխել , գոնե ասեք , որ անհնար է և անցեք առաջ ձեր դարավոր առևտուրն արեք , բայց որ խաբում եք , շա՜տ տխուր է ստացվում …Կեցցե խաբեբայությունը, ձեր ուժը միայն կարող է պատել 5 լիտր օճառի գնման դեպքում …»