«Թույլ չենք տա, որ մեր երկիրն օգտագործվի այլ պետությունների դեմ ագրեսիայի համար». Թալիբան

52

Աֆղանստանի նոր իշխանությունները կտրականապես դեմ են երկրում օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը: Այս մասին ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:

«Մենք կարող ենք շփվել աշխարհի, ամերիկացիների և մյուսների հետ, բայց թույլ չենք տա, որ մեր երկիրն օգտագործվի այլ պետությունների դեմ ագրեսիայի համար: Հետևաբար, մենք թույլ չենք տա, որ օտարերկրյա զինվորականներ գտնվեն Աֆղանստանում», – ասել է նա:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ահաբեկիչների դեմ պայքարը թալիբները դեռևս հաջողացնում են ինքնուրույն: