Թեհրանը հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջուկային գործարքի վերաբերյալ նախարարական հանդիպումից

53

Իրանի միջուկային գործարքի մասնակիցները չեն հավաքվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ համաձայն Իրանի դիրքորոշման: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է դիվանագիտական ​​շրջանակներում աղբյուրը: Նրա խոսքով, եվրոպացի մասնակիցները պնդում էին, որ ՄԱԿ-ում հանդիպում անցկացվի, սակայն Թեհրանը հրաժարվել է այդ ձևաչափից՝ նախընտրելով շարունակել բանակցությունները Վիեննայում:

«Այս տարի իրանցիներն ասացին, որ չեն ծրագրում հանդիպել այս մակարդակով, նրանց համար աշխատանքային տարածք է մնում Վիեննան: «Հնգյակի» հետ հանդիպման փոխարեն Իրանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից իր գործընկերների և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ», – պարզաբանել է աղբյուրը: