Թալիբները պահանջում են Աշրաֆ Ղանիի տարած միջոցներ վերադարձը

46

Թալիբները ցանկանում են վերադարձնել այն գումարը, որը երկրից փախած նախագահ Աշրաֆ Ղանին հավանաբար իր հետ տարել է: Այդ մասին ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:

«Աշրաֆ Ղանին գողացել է պետական ​​միջոցները, և մենք պահանջում ենք դրանց վերադարձը <…>: Դրանք պատկանում են ժողովրդին և մեր բանկերին», – ասել է Մուջահիդը:

Ղանին օգոստոսին լքեց երկիրը այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Քաբուլը։ Ավելի ուշ նա տեսաուղերձ էր հղել ԱՄԷ-ից, որում խոստացել է վերադառնալ հայրենիք: