Էրդողան․ «Սիրիայի ռեժիմը սպառնալիք է ներկայացնում մեր երկրի հարավային հատվածների համար»

84

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ Սիրիայի հարցում «այլ մոտեցում է ակնկալում Ռուսաստանից»:

«Ես տարբեր ակնկալիքներ ունեմ Պուտինի հետ հանդիպումից: Սիրիական [նախագահ Բաշար Ասադի] ռեժիմն իրական սպառնալիք է ստեղծում մեր սահմաններին: Ես Ռուսաստանից՝ որպես բարեկամ երկրից ակնկալում եմ համերաշխություն և Սիրիայի հարցում այլ մոտեցում», – ասել է Էրդողանը լրագրողներին:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան «ձգտում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել»: «Մեր նպատակն է ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի», -նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը: