Էրդողան․ Մենք շատ ենք կարևորում սեպտեմբերի 29-ին Պուտինի հետ կայանալիք բանակցությունները

67

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ակնկալում է «կարևոր որոշումներ», հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Մենք շատ ենք կարևորում սեպտեմբերի 29-ին Սոչիում Պուտինի հետ բանակցությունները: Պատվիրակություններ չեն լինի, մենք կհանդիպենք անհատական: Կքննարկենք ոչ միայն Իդլիբը, այլև իրավիճակն ընդհանուր առմամբ Սիրիայում՝ ինչի ենք հասել և ինչպես առաջ գնալ: Մենք նաև կարևոր որոշումներ կկայացնենք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», – ասել է Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում։