Բորելն ու Լավրովը քննարկել են ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առավել կայուն հարաբերությունների ստեղծումը

46

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Եվրամիության և Ռուսաստանի միջև ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ կառուցելու հարցը: Այս մասին ասվում է Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Լավրովն ու Բորելը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և Ուկրաինայում, ինչպես նաև Իրանի միջուկային գործարքի խնդիրները:

«Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանային արդիական հարցերի լայն շրջանակ, ներառյալ իրավիճակը Աֆղանստանում, Ուկրաինայում և Մալիում, ինչպես նաև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ու մերձավորարևելյան կարգավորումը: Անդրադարձ է արվել նաև Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վիճակին ու հեռանկարներին», – ասված է Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության հաղորդագրության մեջ: