«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ-ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում». Էդուարդ Շարմազանով

51

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։

Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։

Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։

Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը,թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու ենք միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։

Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել եւ ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։

Հ.Գ. Նժդեհի,Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։

Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաեւ որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»»: