Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ևս  այսուհետև մշակվելու և իրականացվելու է Անկարայում

42

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի գրառումը, –

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները այսօր համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ կարծիքը հարցնող չի եղել։

Սա նշանակում է, որ Էրդողանը հավատարիմ է մնում օգոստոսի 30-ին՝ «Բայրաքթար Էկինջի» ԱԹՍ-ների ցուղադրության ժամանակ իր կատարած հայտարարությանն այն մասին, որ այսուհետև այս տարածաշրջանում որևէ մեկը չի կարող անգամ մի քար տեղաշարժել՝ առանց Թուրքիայի թույլտվության։

Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ևս  այսուհետև մշակվելու և իրականացվելու է Անկարայում և Ադրբեջանի ԱԳՆ-ն լինելու է  մեծ հաշվով Թուրքիայի ԱԳՆ հարավկովկասյան ֆիլիալ։

Սա նաև նշանակում է, որ Հայաստանում պետք է գոնե հիմա հասկանան, որ Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու ցանկացած փորձ ծառայելու է Էրդողանի հայտարարության իրականացմանը և էլ ավելի է բացելու Թուրքիայի ախորժակը վերջնականապես ամբողջ Հարավային Կովկասը թուրքական պրոտեկտորատ դարձնելու մասով։

#Նոր_ախորժակով_հին_Թուրքիա

#Նոր_Հայաստան

#Նոր_տարածաշրջան