Ռուսաստանում կհաստատվի երեք մակնիշի էլեկտրամեքենաների արտադրություն

44

Ռուսաստանում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կհաստատվի երեք մակնիշի էլեկտրամեքենաների արտադրություն՝ Zetta, Кама-1 և Моторинвест-ի նախագիծը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել Է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսանդր Մորոզովին:

Նրա կարծիքով, Моторинвест-ի նախագիծը շուկա կմտնի ամենաարագը: Պաշտոնյայի խոսքով՝ Кама-1 էլեկտրամեքենաների գործարանը կսկսի աշխատել 2024-2025 թվականներին: Իսկ Zetta-ն ներկայումս սերտիֆիկացման փուլում է: