Պատվաստանյութը չի բացառում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը.Անահիտ Ավանեսյան

48

Հոկտեմբերի 1-ից սահմանվող կանխարգելիչ միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ կանխարգելել կորոնավիրուսը, նվազեցնել հիվանդության՝ առողջությանը հասցրած վնասները, կանխել հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և խուսափել մահերից: Այս մասին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով խորհդրանական լսումների ժամանակ ասաց Առողջապահութան նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով ՝ վարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը մարդկանց շփումները սահմանափակելն է.
«Մարդն ինքն է հանդիսանում վարակի աղբյուր, եթե մենք բացառենք մարդկանց շփումները, սա վարակի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը կլինի: Սակայն ներկայիս գլոբալիզացված աշխարհում դժվար է հաղթահարել այդ խնդիրը և թույլ չտալ, որ վարակը տարածվի շատ երկրներում: Մենք չէինք կարող տարիներով այս քաղաքականությունը պահպանել, ուստի ստեղծում ենք էֆեկտիվ միջոցներ, որպեսզի նվազեցնենք վարակի տարածման աստիճանը»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ սահմանափակումներից որևէ մեկն ինքնուրույն չի կարող բացառել վարակի տարածումը, իսկ համալիր միջոցառումները բավականին զսպում են վարակի տարածման ռիսկը.

«Սահմանափակումն էլ հանդիսանւմ է նման ֆիլտր, որ աշխատավայրում հնարավորինս բացառենք վարակի տարածումը: Մեր քաղաքացիները, որոնք աշխատում են, օգտվում են որոշակի ծառայություններից, նրանց պետք է հնարավորություն տանք առողջ լինելու և չվարակվելու»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը նաև նշեց, որ Հայաստանում տարբերակված վերաբերմունք կա պատվաստանյութերի նկատմամբ.

«Արտադրող երկրներն ամեն մեկն ինքն է որոշում՝ որ պատվաստանյութին տա նախապատվություն և ո՞ր փուլում թույլ տա այդ պատվաստանյութերի ներկրումն իր երկիր։ Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հնարավորություն ընձեռել Հայաստանում ունենալու այնքան պատվաստանյութի տեսականի, որը թույլ կտա քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում», – ասաց նախարարը:

Առողջապահության նախարարը նաև հայտարարեց, որ պատվաստանյութը չի բացառում վարակվելու ռիսկը.

«Կորոնավիրուսի դեմ ընդունվող դեղամիջոցները չեն երաշխավորում հարյուր տոկոս առողջացում, վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկասը՝ ծայրահեղ ծանր, իսկ 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք», – ասաց նա:

Աղբյուր` Փաստինֆո