«Ոստիկանությունում Արթուրին հարցրել են՝ ո՞ւմ է եղել ուղղված հայհոյանքը. պատասխանել է՝ Ալենին՝ Դելոն Ալենին». Կոնստանտին Տեր-Նակալյան

34
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ տան մոտից ոստիկանությունն բերման է ենթարկել միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին.
«Որպեսզի հերթով նույն բանը չպատասխանեմ, միանգամից ստեղ գրեմ.
Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել»: