Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին

54

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:

Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից:

Արման ՄուսինյանՀՀ Առաջին նախագահի խոսնակ