Էրդողան․ «Չեմ կարող ասել, որ մեր աշխատանքը լավ սկիզբ ունեցավ Բայդենի հետ»

248

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ այնքան լավ մեկնարկի» մասին:

«Ես ցանկանում եմ, որ մենք (Թուրքիան և ԱՄՆ-ը), որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ, լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկայիս իրավիճակը այնքան էլ լավ չէ: Հիմնվելով իմ՝ որպես վարչապետ և նախագահ գրեթե 19 տարվա աշխատանքի վրա՝ կարող եմ ասել որ, ցավոք, հիմա լավագույն պահը չէ Ամերիկայի հետ հարաբերություններում: Ես լավ աշխատեցի (Ջորջ) Բուշ կրտսերի, (Բարաք) Օբամայի, (Դոնալդ) Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ սկսեցինք (Ջո) Բայդենի հետ» – ասել է Էրդողանը: Նրան մեջբերում է Hurriyet թերթը: