Զելենսկին ՆԱՏՕ-ին խնդրել է մեծացնել ներկայությունը Սև ծովում

39

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ խոել է Սև ծովում դաշինքի անդամ երկրների նավատորմի ներկայության մեծացման կարևորության մասին, հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ … Խոսելով Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված ՆԱՏՕ-ի հետ համատեղ ջանքերի կարևորության մասին՝ նախագահը շեշտել է Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ներկայության ավելացման, ինչպես նաև Սևծովյան ափի պետությունների փոխգործակցության կարևորությունը։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է ակտիվորեն մասնակցել դաշինքի հետ համապատասխան համատեղ գործողություններին, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել համատեղ զորավարժությունների թվի ընդլայնման հարցում», ասվում է հաղորդագրության մեջ: