Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

24

Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին.

«Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Սիվիլնեթի եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ֊ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել։

Եթե 24 ժամվա ընթացքում չապացուցեք, որ ես նույնիսկ մի անգամ փողով գրել եմ, ուրեմն` դա ասողը և տարածողը բ..-ի տղա է»,-գրել է Գևորգ Էմին-Տերյանը:


Հիշեցնենք, որ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը վերջերս էր նշակվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը ազատվել է ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից: