Բորել․ ԵՄ-ն պետք է կարողանա ռազմական ուժեր տեղակայել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ

64

ԵՄ-ն պետք է կարողանա գործել անկախ և ռազմական ուժեր տեղակայել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Մենք պետք է կարողանանք զորքեր տեղակայել այնպես, ինչպես ամերիկացիներն են անում: Մենք պետք է կարողանանք անկախ գործել այն իրավիճակներում, երբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջամտությունն անհնար է», – ասել է Բորելը:

Նա նաև նշել է, որ Եվրոպայի հզորացումը չպետք է անհանգստություն առաջացնի ՆԱՏՕ-ի համար: «Որքան ուժեղ լինի Եվրոպան, այնքան ուժեղ կլինի ՆԱՏՕ-ն, քանի որ մենք դրա մի մասն ենք», – Բորելի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: