ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել

50

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

📎Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ 3 կոնգրեսականներն իրենց առաջարկած փոփոխությունների նախագծով կոչ են անում նաև զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների առնչությամբ։ Մասնավորապես, խաղաղ բնակիչների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ։

Առաջարկած նախագծով պահանջում են նաև հետաքննություն իրականացնել մպատերազմի ընթացքում խաղաղ բնակչությանը թիրախավորող թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։