ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երեք ստորաբաժանում կհեռանա Իրաքից սեպտեմբերի վերջին

41

Իրաքի բանակի միացյալ հրամանատարության խոսնակ գեներալ-մայոր Թահսին ալ Խաֆաջին ասել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մի քանի ստորաբաժանումներ Իրաքը կլքեն մինչև սեպտեմբերի վերջը. հաղորդում է USA Today-ը:

«Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի երեք ստորաբաժանում կլքի Իրաքը»,- ըստ իրաքյան Rudaw հեռուստաալիքի՝ ասել է նա։Միևնույն ժամանակ, գեներալ-մայորը մատնանշել է, որ «Իրաքին այլևս անհրաժեշտ չէ իր տարածքում ունենալ օտարերկրյա մարտական ուժեր»:

2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով բոլոր օտարերկրյա ուժերի ամբողջական դուրսբերում պետության տարածքից: