Պեսկովը ժխտում է Կիևի՝ Զելենսկու խորհրդականի դեմ մահափորձում ռուսական հետքի վարկածը

75

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «ռուսական հետքը» Կիևում տեղի ունեցող իրադարձություներում, հաղորդում է Իզվեստիան։

«Ցավոք, Ուկրաինայում մեր ժամանակներում, ինչ էլ որ տեղի ունենա, ներկայիս քաղաքական գործիչներից ոչ մեկը ի վիճակի չէ բացառել «ռուսական հետքը», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա: Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների նման հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրական իրավիճակի հետ, դրանք կարելի է համարել «չափազանց հուզական վիճակի» նշաններ:

Չորեքշաբթի ավելի վաղ անհայտ անձինք Կիևի մոտ կրակել էին Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Շեֆիրի մեքենայի ուղղությամբ: Ինքը՝ Շեֆիրը, չի տուժել, տուժել է նրա վարորդը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է «ուժեղ արձագանք» իր խորհրդականի մահափորձին: