ՀՀ-ում կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինի միավորված.Վաչե Տերտերյան

24

ՀՀ-ում վարչատարածքային բաժանումների մի ծրագիր կունենանք, որով կլինի 78 համայնք, որոնցից 71-ը կլինի միավորված, դրանիցից մեկը՝ Երևանը, կլինի առանձին: Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ կունենանք 6 չմիավորված համայնք, որից մեկը Գյումրին է, և ազգային փոքրամասնություններով բնակեցված ևս 5 համայնք:

Ըստ Տերտերյանի՝ համայնքների խոշորացումն իրականացվում է իշխանական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու նպատակով.

«Պետք է համայնքների համաչափ կառուցվածք ունենանք»,-ընդգծեց նա:

Աղբյուր` Փաստինֆո