Կրեմլը մեկնաբանել է Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

101

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ նոր հայտարարության մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք, անկասկած, մեզ համարում ենք հասցեատեր, և դա ընկալում ենք այսպես: Մենք, իհարկե, ափսոսում ենք, որ նման հայտարարություններ արվում են այժմ, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», Պեսկովի խոսքերը հայտնում է ՌԻԱ գործակալությունը։

«Մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության թեմաների վրա` լուծելու մեր երկրների միջև առկա թեժ տարածաշրջանային մարտահրավերները: Ինչ վերաբերում է տվյալ դիրքորոշմանը, մենք դրան քաջատեղյակ ենք: Մենք կտրականապես համաձայն չենք դրա հետ և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ», – լրագրողներին ասել է Պեսկովը: