Զելենսկին մեկնաբանեց իր օգնականի դեմ մահափորձի միջոցով իր վրա ազդելու հնարավորությունը

55

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձը, ասել է, որ անհնար է իր վրա այդ ձևով ազդել:

«Ես կարծում եմ, որ ճնշումն ինձ է ուղղված, բայց ես որևէ ճնշում չեմ զգում: Անկեղծ ասած, ինձ համար կարևոր է այն իրավիճակը, որը ձևավորվել է, նույնիսկ ոչ այն պատճառով, որ նա իմ ընկերն է: Անհնար է այդ կերպ ազդել իմ վրա», – ասել է Ուկրաինայի առաջնորդը «Դոմ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մոտ ապագայում կկարողանան բացահայտել պատվիրատուներին և իրականացնողներին:

Նա նշել է, որ միջադեպը համարում է աննախադեպ, բայց միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ դա «վկայում է իր թիմի աշխատանքի ճիշտ ուղղության մասին», հաղորդում է Իզվեստիան: