Գյումրիում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

45

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրված է: Սեպտեմբերի 22-ին մեկնարկած քարոզարշավը տևելու է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Վիճակահանությամբ որոշվել է քաղաքական ուժերի քվեաթերթիկների հերթական համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովն իրականացրել է նաև հանձնաժողովականների ընտրությունը:

«Քաղաքական ուժերը կարող են քարոզարշավի ընթացքում ծախսել ոչ ավել, քան 60 մլն դրամ գումար: Դրանից ավել գումար ուժերը չեն կարող օգտագործել»,- տեղեկացրել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ տեղամասային կենտրոնների նախագահները սեպտեմբերի 24-ին թիվ 31 ՏԸՀ կստանան գրանցամատյանները և հանձնաժողովի անդամների ցուցակները:

Գյումրիում ընտրությունների ընթացքում կգործի 82 տեղամաս:

Գյումրիում քաղաքապետի աթոռի համար կպայքարի 10 քաղաքական ուժ՝ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: