ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

24

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:

ԲԴԽ-ից Yerkir.am-ին այտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը:

Անդրադարձ է կատարվել դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դատարանների և և լրատվամիջոցների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված ծրագիրը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռբ բերվել դատական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկումների շարունակականության վերաբերյալ: