2-րդ վտանգավոր արարի՝ Էրդողանի հետ գաղտնի-դավադիր բանակցությունների փուլում ենք. Խամոյան

85

2-րդ վտանգավոր արարի՝ Էրդողանի հետ գաղտնի-դավադիր բանակցությունների փուլում ենք: Այս մասին, դեպի Եռաբլուր կազմակերպված մոմավառության ժամանակ, yerkir.am-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հիմա մենք շատ վտանգավոր պրոցեսի՝ 2-րդ արարի ականատեսն ենք լինում, երբ փորձ է արվելու Թուրքիայի հետ հաշտեցման այս իշխանությունների դավադիր ծրագիրը կրկին գցել ժողովրդի գրպանը: Դուք տեսնում եք, որ դրական ազդակներով են փոխանակվում Թուրքիայի նախագահն և Հայաստանի վարչապետը: Վերջերս հայտնի դարձավ, որ ժողովրդից գաղտնի խնդրել է հանդիպում Էրդողանի հետ: Այն Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ ժողովրդից որևէ բան չի թաքցնելու»,- նշեց պատգամավորը:  

Մանրամասները՝ տեսանյութում: