«Պետք է մինչև 2030թ․ նվազեցնենք արտանետումները 45%-ով»

64

Կլիմայի տաքացումը Ցելսիուսի ավելի քան 1,5 աստիճանով կվերածվի աղետի, և G20-ի երկրները պետք է նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կլիմայի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ:

«Աշխարհը գնում է աղետի՝ 2,7 աստիճանի տաքացում 1,5-ի փոխարեն, ինչպես բոլորը նախկինում համաձայնել էին սահմանափակել», – նշել է Գուտերեշը: – «Գիտությունն ասում է, որ 1,5 աստիճանից բարձր ցանկացած տաքացում աղետ կդառնա։ Ջերմաստիճանի՝ մինչև 1,5 աստիճան բարձրացումը սահմանափակելու համար մենք պետք է մինչև 2030 թվականը նվազեցնենք արտանետումները 45%-ով․ այդ ժամանակ կկարողանանք հասնել ածխածնային չեզոքության մինչև դարի կեսերը»:

«[Անհրաժեշտ է] տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներում կլիմայի ոլորտում միջոցների համար», – նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը: