«Յունիքոմփի» և «Անտարեսի» տնօրենները պարգևատրվել են

40

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետի միջնորդությամբ պարգեւատրվել են «Յունիքոմփ» ՓԲԸ-ի  եւ «Անտարես» ՍՊԸ-ի տնօրենները.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արմեն Սերյոժայի ԲԱԼԴՐՅԱՆԻՆ

«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Աքիլեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար»: