Իրան-ադրբեջանական լարվածությունը տեղափոխվում է նաև ազգայնական-զինվորական հարթություն

78

Ադրբեջանական քարոզչամեքենան Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետի օրեր առաջ հնչեցրած կոշտ հայտարարություններին պատասխանել էր պատգամավորի մակարդակում՝ սպառնալով իրանական «առյուծին»։

Պատգամավորի այս հայտարարությանը բավական կոշտ պատասխան են սկսել տալ Իրանի ազգայնականները, նշելով, որ «իրանական առյուծի» հետ խաղալը վտանգավոր հետևանքներ է ունենալու։

Այս համատեքստում հետաքրքրական է, որ Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանի ողջ երկայնքով զորավարժություններ իրականացնող ԻՀՊԿ ուժերը համարվում են Իրանի ազգայնական-կրոնական գաղափարախոսության նվիրյալներ։