Թրամփ․ «ԱՄՆ-ն կդառնա երրորդ աշխարհի երկիր»

44

Մեքսիկայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի սրման պատճառով ԱՄՆ-ը կարող է վերածվել «երրորդ աշխարհի երկրի», հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Радио Sputnik-ը:

«Մեր սահմանին երբեք նման բան չի եղել, ինչ տեղի է ունենում հիմա: Միլիոնավոր մարդիկ արդեն ժամանել են, բայց ժամանողների թիվը շատ ավելի մեծ է», արձագանքել է Թրամփը երկրում միգրացիոն ճգնաժամին:

Ըստ վերջին տվյալների, ներկա դրությամբ ամերիկյան Դել Ռիո քաղաքում`Մեքսիկայի հետ սահմանին, կա մոտ 16 հազար փախստական, որոնց մեծ մասը Հաիթիի քաղաքացիներ են: Նրանք ակնկալում են ԱՄՆ-ից ստանալ «ժամանակավորապես պաշտպանվածի» կարգավիճակ երկրաշարժից ավերված հայրենիք վերադառնալուց խուսափելու համար: