Թուրքիան չի ճանաչում Ղրիմում ՌԴ Պետդումայի ընտրությունները. Թուրքիայի ԱԳՆ

18

Թուրքիան մերժում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների քվեարկության արդյունքները, որոնք անցկացվել են «անօրինական կերպով բռնակցված Ղրիմի» տարածքում: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ. հայտնում է Anadolu-ն:

«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս համատեքստում, նշել է Բիլգիչը, Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են Ղրիմում սեպտեմբերի 17-19-ը, «Թուրքիայի համար իրավական ուժ չունեն»: