Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում Պետդումայի ընտրությունները

67

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում իրականացված Պետդումայի ընտրությունները Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը:

«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը: Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են նաև Ղրիմում 2021 թվականի սեպտեմբերի 17-ից 19-ը, իրավական ուժ չունեն Թուրքիայի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։