Էրդողանը ծրագրում է սեպտեմբերի 29-ին այց կատարել Ռուսաստան

67

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ կատարելիք այցի մասին ՌԻԱ գործակալությանը հայտնել են նրա վարչակազմից:

«Մեր նախագահը նախատեսում է սեպտեմբերի 29-ին մեկօրյա այց կատարել Ռուսաստան (Սոչի)»,- ասել է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի խնդիրը Էրդողանի աշխատանքային այցի ընթացքում: