Էսօր ԿԳՍՄ նախարարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման մրցույթ էր կազմակերպել. Աղասի Միքայելյան

88

Էսօր ԿԳՍՄ նախարարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման մրցույթ էր կազմակերպել։ Բավական ծանր մասնագիտական տարբերակ էր։

Մրցույթի 80-90% ճիշտ պատասխանի արդյունքի դեպքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու ա 30% ով, 90% և ավել արդյունքի դեպքում` 50% ով։

Հավաքել եմ 94%։ Դզվել ենք, աշխատավարձս 40.000 դրամով ավելանալու ա։

Հլը էն ՔՊ դեպուտատներին անուն ազգանունները գրել տվեք, տեսնենք ու՞մ կարելի ա էդ արդյունքներով մի քանի հարյուր հազար պարգևավճար տալ։

Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից: