Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունը

93

Ղրիմում Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար, դեսպան Թանժու Բիլգիչի հայտարարությունը YouTube-ի «Սոլովյով Լայվ» ալիքում հմեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թուրքիան շատ լավ գիտե, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան մասն է, և շատ լավ գիտե, որ մենք երբեք չենք անտեսում նման հայտարարությունները», – ընդգծել է Զախարովան:

«Եթե նրանք չեն հոգնել Մոսկվայից համապատասխան նկատողություններ ու հիշեցումներ լսելուց, դա նշանակում է, որ նրանք համբերատար մարդիկ են, բայց դա ոչ մի բանի չի հանգեցնում։ Ավելին, մենք անում ենք համապատասխան եզրակացություններ, որոնք ակնհայտորեն օգուտ չեն տալիս երկկողմ հարաբերություններին, – ավելացրել է դիվանագետը։