Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի «20 տարվա պատերազմի» դարաշրջանի ավարտի մասին․ ԱՄՆ վարչակազմ

48

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում կհայտարարի, որ ԱՄՆ-ը անցնում է արտաքին քաղաքականության նոր փուլի, որը բնութագրվելու է ինտենսիվ դիվանագիտությամբ։ Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Ելույթի կենտրոնական թեման կլինի այն միտքը, որ մենք փակում ենք քսանամյա պատերազմի գլուխը [Աֆղանստանում] և բացում ինտենսիվ դիվանագիտության գլուխը», – ասել է նա:

Ըստ աղբյուրի, Բայդենը մտադիր է հայտարարել, որ այդ նոր փուլը բնութագրվելու է «մեծ տերությունների հետ վճռական մրցակցությամբ, բայց ոչ նոր սառը պատերազմով»: