ԱՄՆ-ը գործընկերների հետ կքննարկի Իրանի հետ միջուկային գործարքի իրականացմանը վերադառնալու հնարավորությունը

51

Ամերիկյան վարչակազմը տրամադրված է Վիեննայում քննարկել Թեհրանի միջուկային գործարքը, այլ ոչ թե անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի անձնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կազմակերպությունների բյուրոյի պատասխանատու Էրիկա Բարքս-Ռագլսը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ամերիկյան պատվիրակությունը, Նյու Յորքում գտնվելու ընթացքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամների, ինչպես նաև Գերմանիայի հետ կբանակցի Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: