Ֆրանսիան դեմ է Ավստրալիայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի բանակցություններին

71

Դժվար թե ԵՄ-ն կարողանա շարունակել Ավստրալիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները, քանի որ վստահությունը թուլացել է սուզանավերի մատակարարումից հրաժարվելուց հետո, հայտարարսել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեմեն Բոնը Politico թերթին տված հարցազրույցում:

«Խոսքը պահելը ժողովրդավարության և դաշնակիցների միջև վստահության պայման է: Հետևաբար, անհնար է առաջ շարժվել առևտրային բանակցություններում, կարծես ոչինչ չի պատահել, մի երկրի հետ, որին մենք այլևս չենք վստահում», – ասել է նա:

Թերթը նշում է, որ տեսականորեն Եվրահանձնաժողովը բացառիկ լիազորություններ ունի առևտրային բանակցություններ վարելու ԵՄ 27 անդամ երկրների անունից, սակայն գործնականում դա դժվար թե դա անի Ֆրանսիայի բացահայտ դեմ լինելու պայմաններում: