Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ընթացքի մասին

57

Երևանը, Մոսկվան և Բաքուն վճռական են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում. հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում հայ–ռուսական բիզնես ֆորումի ժամանակ։«Եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումներ է անցկացնում: Վերջին հանդիպումը, որը յոթերորդն էր, տեղի ունեցավ օգոստոսի կեսերին Մոսկվայում: Բոլոր կողմերը պարտավորվել են ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը: Քննարկումներ են ընթանում, թե ինչպես դա անել»,- ասել է Օվերչուկը։

Ըստ ՌԴ վարչապետի՝ ակնհայտ է, որ տրանսպորտային ուղիների վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրի ընդլայնման և ավելացման համար, այդ թվում`Հայաստանի եւ Ռուսաստանի միջև:Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կապերի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա, նաև հավելել, որ դեռ վաղ է կոնկրետ թվերի մասին խոսելը: