Մեծ Բրիտանիայում սկսվել են դեռահասների պատվաստումները կորոնավիրուսի դեմ

75

Այսօր Մեծ Բրիտանիայի մեծ մասում սկսվել են 12-15 տարեկան դեռահասների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Ըստ PA գործակալության, ընդհանուր առմամբ պետք է ընդգրկվի մոտ երեք միլիոն անձ:

Անգլիայում շատ դեպքերում պատվաստումները կատարվում են անմիջապես դպրոցներում։ Ուելսում, դպրոցներից բացի, դա կարելի է անել պատվաստումների կենտրոններում: Շոտլանդիայում դեռահասները կարող են պատվաստվել կլինիկաներում`ըստ հերթի, կամ սպասել փոստով հրավերի, գրում է ՏԱՍՍ-ը: Հյուսիսային Իռլանդիայում երիտասարդները հոկտեմբերից դպրոցներում պատվաստվելու հնարավորություն կունենան: Դեռահասին ներարկելու համար ծնողների թույլտվություն չի պահանջվում, եթե պարզ է լինում, որ երեխան կարող է ինքնուրույն գիտակցված որոշում կայացնել: