Կրեմլ․ Նախապատրաստվում է Էրդողանի այցը Ռուսաստան

77

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում են քննարկել մի շարք հարցեր Էրդողանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Իրոք, պատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն… Օրակարգն ամենաընդարձակն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից: Դրանք բազմակողմանի հարաբերություններ են, և նախագահներն այս համատեքստում միշտ խոսելու բան ունեն: Բայց, իհարկե, կքննարկվեն նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ», – ասել է Պեսկովը: