Թալիբները հանձնարարել են աշխատանքի չգնալ կանանց, ովքեր կատարում են «տղամարդկային» աշխատանք

111

Կանայք, ովքեր աշխատում են Քաբուլի քաղաքային համակարգում այն աշխատատեղերում, որոնք տղամարդիկ կարող են զբաղեցնել, պետք է մնան տանը և չգնան աշխատանքի, հայտարարել է Մոլավիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Համդուլլա Նոմանին:

Նրա խոսքով՝ քաղաքային տնտեսությունում աշխատում է 2,9 հազար մարդ: Նրանցից 27%-ը կանայք են, ովքեր աշխատում են այդ թվում թաղապետարաններում, շինարարության և ինժեներական ոլորտներում:

Ըստ նրա, շրջանային և կենտրոնական գրասենյակում կան կին աշխատակիցներ, որոնց չի կարելի փոխարինել տղամարդկանցով․ նրանք աշխատում են էլեկտրաէներգիայի և շինարարության ոլորտում:

«Բայց ինչ վերաբերում է այն պաշտոններին, որոնք կարող են զբաղեցնել ուրիշները (տղամարդիկ), մենք նրանց (կանանց) ասացինք, որ մնան տանը, մինչև իրավիճակը կարգավորվի: Նրանց աշխատավարձը կվճարվի», – քաղաքապետի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: