«Գազպրոմը» Թուրքիա գազի մատակարարման ռեկորդ է սահմանել

20

2021 թվականի հունվարի 1 -ից սեպտեմբերի 19 -ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմը» Թուրքիա է մատակարարել 20,3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս ժամանակաշրջանի համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  հայտնում է ընկերության Telegram ալիքը:

«2021 թվականի հունվարի 1 -ից սեպտեմբերի 19 -ը «Գազպրոմը» Թուրքիա է մատակարարել 20,3 միլիարդ խորանարդ մետր գազ: Սա պատմականորեն ռեկորդային ծավալ է այս ժամանակահատվածի համար և 153%-ով (12,3 միլիարդ խորանարդ մետր) ավելի, քան 2020 թվականին (8 միլիարդ խորանարդ մետր)» , – ասված է «Գազպրոմի» հաղորդագրությունում:

Ընկերությունը նաև հայտարարել է, որ իր ղեկավար Ալեքսեյ Միլերը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը քննարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցությունը: Մասնավորապես, խոսվել է գազամատակարարման մասին:

Կողմերը բարձր են գնահատել «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների աշխատանքը, որոնք Սև ծովով ռուսական գազը տեղափոխում են սպառողներին։

Իրավաբան.net