Բայդենը և Մակրոնը բանակցություններ կվարեն սուզանավերի գործարքի խափանման առնչությամբ

76

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնին առաջարկել է հեռախոսազրույց ունենալ այն բանից հետո, երբ Ավստրալիան տապալեց Ֆրանսիայի հետ սուզանավերի գործարքը՝ հօգուտ Վաշինգտոնի հետ համագործակցության: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Հեռախոսազրույցը տեղի կունենա մոտ օրերս», – նրա խոսքերն է մեջբերում BFMTV հեռուստաալիքը:

Ավստրալիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սեպտեմբերի 15-ին հայտարարեցին AUKUS եռակողմ անվտանգության և պաշտպանության գործընկերության մասին: Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում երեք երկրները կաշխատեն Ավստրալիային տեխնոլոգիայի փոխանցման ուղղությամբ, մասնավորապես՝ միջուկային սուզանավերի: Այսպիսով խափանվեց Կանբերրայի և Փարիզի միջև 66 միլիարդ դոլարի՝ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: