Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է. Ավետիք Իշխանյան

27

Այո՛, դուք բոլորդ շեղվել եք մարդ և հայ լինելուց, քանի որ հայրենիքը հանձնել եք թշնամուն, այն համարում եք թշնամու տարածք և հանգիստ խղճով գերի եք հանձնում մեր հայրենակիցներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

ԶԱՎԵՇՏ

Վարչապետ կոչեցյալի Անձնական Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել, որ Քասախի բնակիչները «շեղվել են ճանապարհից և հայտնվել Ադրբեջանի տարածքում»։ Հարց է առաջանում, ո՞վ է շեղվածը։ Իրականում, դուք եք շեղվածները՝ ձեր շեղված ուղեղներով, ձեր վարչապետով և նրա աջակիցներով։ Այո՛, դուք բոլորդ շեղվել եք մարդ և հայ լինելուց, քանի որ հայրենիքը հանձնել եք թշնամուն, այն համարում եք թշնամու տարածք և հանգիստ խղճով գերի եք հանձնում մեր հայրենակիցներին։ Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն։ Զավեշտալի է»,- գրել է նա։