Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի վերջին

41

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում. հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաների:Նրանց խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում: Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր սեպտեմբերի 12-ին Իդլիբում երկու զինծառայողի մահվան մասին:

«Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի (2020 թ. մարտին հրադադարի ռեժիմի) համաձայնագրի պայմանները լիովին չեն իրականացվել»,- Reuters-ը մեջբերում է աղբյուրներից մեկին: Նրա խոսքով՝ Էրդողանը Սոչի կայցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր նիստին մասնակցելուց հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 27-ը:Անցյալ երկուշաբթի Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Կրեմլը հանդիպման մասին չէր հայտարարել մինչև հաջորդ օրը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա բացատրել էր անվտանգության նկատառումներով: