Պայթյուններ Աֆղանստանում

71

Երկու պայթյուն է եղել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ քաղաքում, որոնցից մեկի հետևանքով կան տուժածներ։ Նրանց թիվը չի հաստակեցվում, հայտնում էՌԻԱ գործակալությունը։

Բացի դրանից, առնվազն չորս մարդ է վիրավորվել Աֆղանստանի արևելքում՝ Նանգարհար նահանգի ադմինիստրատիվ կենտրոն Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնել է Shamshad News-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել է մի մեքենա: Տուժածները հոսպիտալացվել են: